Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ Լեռնային Ղարաբաղում հաջողվել է դադարեցնել հակամարտությունը Բաքվի դիրքորոշման շնորհիվ:
«Հիմնականում շնորհիվ Ադրբեջանի և նրա նախագահի դիրքորոշման՝ ձեզ հաջողվեց կայունացնել իրավիճակը և անցնել առկա խնդիրների խաղաղ կարգավորմանը: Իհարկե, դեպի խաղաղություն ճանապարհը նոր է միայն սկսվել: Ե՛վ հայ, և՛ ադրբեջանցի ժողովուրդներն արժանի են հանգիստ, խաղաղ կյանքի»,- ասել է Լուկաշենկոն Բելառուսում Ադրբեջանի դեսպան Լատիֆ Գանդիլովի հետ հանդիպմանը:
Խոսելով Ադրբեջանի հետ առևտրատնտեսական հարաբերությունների մասին՝ Լուկաշենկոն նշել է, որ Բելառուսը միշտ պատրաստ է տեխնիկական և տեխնոլոգիական աջակցություն ցուցաբերել Բաքվին: «Դուք մեզ վրա կարող եք հույս դնել, մենք պատրաստ ենք իրականացնել այն պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել վերջերս Ադրբեջան կատարած իմ այցի ընթացքում»,- ասել է Լուկաշենկոն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ