Քիչ առաջ Գյումրիի Բագրատունյաց օղակի 8-րդ շենքի բնակարաններից մեկում հայտնաբերվել են 37-ամյա կնոջ և նրա 9-ամյա որդու դիերը։
Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ տվյալ բնակարանի բնակիչները չեն արձագանքում թակոցներին, ահազանգը ստացվել է ժամը 12․47-ին, մեկնել է օպերատիվ խումբ ու բնակարանում հայտնաբերվել են մոր ու երեխայի դիերը։
Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկանները, նա նշեց, որ հանգամանքները պարզվում են, կատարվում է նախաքննություն։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ