Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Romapress-ին պատմել է ներկայումս իր եւ գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի հարաբերությունների մասին: Հայտնի է, որ նրանց մեջ կոնֆլիկտ կար «Մանչեսթեր Յունայթեդում» համատեղ աշխատանքի ժամանակ:
«Մեր միջեւ կոնֆլիկտը հարթված է: Դա արդեն անցյալում է: Մենք ամեն բան քննարկել ենք անձնական զրույցում եւ նոր էջ բացել: Ժոզեն ամբիցիոզ մարզիչ է: Նա միտված է միայն հաղթանակի: Նրան տիտղոսներ են պետք»,- ասել է Մխիթարյանը, որը, ինչպես հայտնի էր դարձել ավելի վաղ, ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարացրել է մինչեւ 2022 թվականի ամառ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ