Լրահոս
Թեհրանի նուրբ խաղը
Օրվա լրահոսը

ԱՄՆ կոնգրեսականները կոչ են անում դադարեցնել անօդաչու թռչող սարքերի ամերիկյան տեխնոլոգիաները Թուրքիա արտահանելու լիցենզիաների տրամադրումը

Հուլիս 26,2021 11:23

«Ազատություն». Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դեյվիդ Սիսիլինին և Գուս Բիլիրակիսը կոչ են անում Պետքարտուղարությանը դադարեցնել անօդաչու թռչող սարքերի ամերիկյան տեխնոլոգիաների Թուրքիա արտահանման լիցենզիաների տրամադրումը, մինչև պաշտոնական հետաքննություն չանցկացվի Կովկասում, Հարավային Ասիայում, Միջերկրականի արևելքում և ամբողջ աշխարհում Թուրքիայի անօդաչուների ապակայունացնող դերի առնչությամբ։

Ուրբաթ օրը երկու կոնգրեսականները հորդորել են գործընկերներին միանալ իրենց նամակին, որում կոչ է արվում պետքարտուղար Անտոնի Բլինքենին զեկույց ներկայացնել Թուրքիայում անօդաչուների արդյունաբերության մասին՝ ներառո՞ւմ է արդյոք այն ամերիկյան տեխնոլոգիաներ՝ խախտելով գործող պատժամիջոցները, և ՆԱՏՕ-ի կանոնների և կանոնադրության հերթական խախտում չե՞ն արդյոք Անկարայի գործողությունները:

Միջին Արևելքի ֆորումի Վաշինգտոնի նախագծի տնօրեն Քլիֆ Սմիթը հայտարարել է, որ Ռեջեփ Էրդողանի օրոք նախագահության Թուրքիան ավելի ու ավելի է դառնում դաշնակից միայն անունով՝ օգտագործելով ՆԱՏՕ-ին անդամակցությունը որպես վահան քննադատության դեմ, և չի գործում որպես իրական դաշնակից, նաև ասված է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակի հաղորդագրությունում։

Լիլիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031