Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԻԵԴ-ը վճռել է, որ վրացական պահպանակների ձևավորման համար կիրառված դիզայնի արգելքը չի համընկնում Եվրոպական կոնվենցիայի չափանիշներին. jam-news.net

Հուլիս 26,2021 10:21

Պահպանակների արտադրման Aiisa («Նույն ինքը») վրացական ընկերությունը Ստրասբուրգի դատարանում շահել է հայցն ընդդեմ Վրաստանի։ Երեք տարի առաջ Թբիլիսիի քաղաքային դատարանը տուգանել էր ընկերությանը 500 լարիով [մոտ $150] «ազգային բարոյականության և արժանապատվության վիրավորման համար»։ Պատճառը տուփերի վրա վրացի Թամար թագուհու պատկերն էր կոմիքսային ոճով (թագուհին սրբադասվել է), ինչպես նաև Թբիլիսիի խորհրդանիշ «Մայր Վրաստան» հուշարձանի պատկերը։

Արդյունքում՝ պահպանակների հետագա օգտագործումն արգելվել էր։ Ավելի ուշ Վրաստանի Վերաքննիչ դատարանն ուժի մեջ էր թողել քաղաքային դատարանի որոշումը։

Aiisa պահպանակների մյուս տուփի վրա օգտագործվել են մեջբերումներ Վրաստանի հայտնի պոետ Շոթա Ռուսթավելու ստեղծագործություններից, վրացական անցենզուր արտահայտություններ, ինչպես նաև ծաղրի են ենթարկվել որոշ կրոնական արտահայտություններ։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է, որ Թբիլիսիի դատարանը խախտել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածը, որը վերաբերում է կարծիքի արտահայտման ազատությանը։

«Կարծիքի արտահայտման ազատությունը ժողովրդավարական հասարակության կարևոր հիմքերից է և դրա զարգացման ու կայացման հիմնական պայմաններից մեկը», — ասված է Ստրասբուրգի դատարանի վճռի մեջ։

Որոշվել է նաև, որ պահպանակների ձևավորման համար կիրառված դիզայնի արգելքը չի համընկնում Եվրոպական կոնվենցիայի չափանիշներին, «քանի որ այդ տուփերը չեն վտանգում հասարակական կարիքները»։

«Դատարանը համաձայն չէ վրացական դատարանի այն որոշմանը, որ էթիկական նորմերին Վրաց ուղղափառ եկեղեցու հայացքներն առաջնահերթ են տարբեր արժեքների նկատմամբ, որոնք ամրագրված են կոնվենցիայում և Վրաստանի Սահմանադրությունում։

Բազմակարծ ժողովրդավարական հասարակությունում նրանք, ովքեր օգտվում են դավանանքի ազատությունից, պետք է ճանաչեն և ընդունեն իրենց համոզմունքները քննադատելու մյուսների իրավունքը»։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031