Երեկ Երևանի Սարգիս Մուրադյանի անվան պատկերասրահում «Արալեզ» բարեգործական ՀԿ-ի նախաձեռնությամբ բացվել է «Երեխաները` երեխաներին» խորագրով ցուցահանդես։
Ցուցադրված էին պատերազմի ընթացքում Արցախից Երևան ժամանած երեխաների աշխատանքները, որոնք պատկերում են իրենց տունը, հերոս հայրերին ու եղբայրներին, պատկերում իրենց ցանկություններն ու հուշերը։
«Արալեզ» ՀԿ-ի հիմնադիր Սարո Թաթյոսը մեզ հետ զրույցի ընթացքում նշեց, որ Սփյուռքում նույնպես կցուցադրվեն այս նկարները։
Կարդացեք նաև
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ