Հայաստանը ներկայացնող երիտասարդ գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը պարզապես փայլում է Սոչիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում: Հինգերորդ շրջանի առաջին խաղում Հայկը սեւ խաղաքարերով 61-րդ քայլում գեղեցիկ հաղթանակ տարավ իրանցի Մ. Ամին Տաբատաբաեիի նկատմամբ:
Վաղը գրոսմայստերները խաղատախտակի առջեւ կհանդիպեն երկրորդ անգամ: Հայկը խաղալու է սպիտակներով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ