Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 25-ին այցելել է Արցախի խառը մենամարտերի (MMA) ֆեդերացիայի պարապմունքների անցկացման մարզադահլիճ և հետևել մոսկովյան «Львиное сердце» մարտական ակումբի տղաների կողմից անցկացվող վարպետության դասերին։
Երկրի ղեկավարն իր խոսքում նշել է, որ տարբեր երկրներից անվանի հայ մարզիկների Արցախում գտնվելը հաջողված օրինակ է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման համար, ընդգծել, որ Սփյուռքում գործող տարբեր կազմակերպությունների՝ հատկապես այս ընթացքում ակտիվ ներգրավումն արցախյան կյանքին բարոյահոգեբանական առումով շատ կարևոր նշանակություն ունի։
Անդրադառնալով մարզական կյանքին՝ նախագահ Հարությունյանը շեշտել է, որ Արցախում տարբեր սպորտաձևերի զարգացումը գտնվում է Կառավարության ուշադրության կենտրոնում, և, ընթացիկ սոցիալ-տնտեսական խնդիրների լուծմանը զուգահեռ, շարունակելու են այս ոլորտում ներդրումներ կատարել։
ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ