32-րդ ամառային օլիմպիական խաղերում Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի կազմում հանդես եկող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը տղամարդկանց մենախաղերի մեկնարկային խաղում երեք սեթում 3:6, 6:1, 6:2 հաշվով հետագա պայքարից զրկել է ճապոնացի Իոսիհիտո Նիսիոկիին: Դրա համար Կարեն Խաչանովից պաահանջվել է 1 ժամ 49 րոպե:
Ավելի վաղ Խաչանովը Անդրեյ Ռուբլյովի հետ դուրս էր մնացել տղամարդկանց զուգախաղերի առաջին շրջանից:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ