Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Բաչկովը Տոկիոյում բռնցքամարտի դաս տվեց Ալսթոն Ռյանին եւ հաջորդ փուլում կմենամարտի ադրբեջանցու հետ

Հուլիս 25,2021 09:49

Ճապոնիայում ընթացող 32-րդ ամառային օլիմպիական խաղերում այսօր պայքարի մեջ ներգրավվեցին Հայաստանի օլիմպիական հավաքականի բռնցքամարտիկները: Առաջինը ռինգ մտավ Եվրոպայի չեմպիոն Հովհաննես Բաչկովը, որը 1/32 եզրափակչում հանդիպեց Անտիգուան ներկայացնող Ալսթոն Ռյանին:

Գյումրեցի մեր մարզիկը, կարելի է ասել, բռնցքամարտի ուսուցողական դաս տվեց մրցակցին՝ այնքան մեծ էր առավելությունը: Բավական է ասել, որ Բաչկովը առաջին եւ երկրորդ ռաունդներում նոկդաունի ենթարկեց անտիգուացուն, իսկ երրորդում ռինգի մրցավարը վտանգավոր գործողությունների համար նկատողություն հայտարարեց Ռյանին:

Հուլիսի 31-ին 1/16 եզրափակչում Հովհաննես Բաչկովը կմենամարտի Ադրբեջանը ներկայացնող Ջավիդ Չալաբիեւի հետ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031