Ինչպես տեղեկացրել ենք, Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի Ջարդի ձոր կոչվող հատվածում ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել․ «Nissan Pathfinder» մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլորվելով՝ կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում:
Մեքենայում եղել էին 7 հոգի, նրանցից երեքը մահացել էին՝ հայրը իր 7 տարեկան տղայի ու 14 տարեկան աղջկա հետ։
Մյուս 4 հոգուն՝ երկու տղամարդու և երկու կնոջ տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն, որոնցից մեկի՝ Վարդան Խալիկյանի վիճակը ծայրահեղ ծանր էր։
Գյումրի բժշկական կենտրրոնի տնօրեն Արմեն Իսահակյանը մեզ տեղեկացրեց, որ նա ևս մահացավ։
Կարդացեք նաև
Մեքենան գրանցված էր Վարդան Խալիկյանի անունով։ Մեր տեղեկություններով, նա հայտնի շախմատիստ Հովիկ Խալիկյանի ազգականն է։
Մեզ հասած տեղեկություններով, այսօրվա ողբերգական ավտովթարից մահացածներն են վարորդը, նրա քենու երկու երեխաները և սանիկը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ