Երկու օրից կփակվի Հաղարծին վանական համալիրի հարեւանությամբ գտնվող կիսակառույցի մուտքը, որտեղ վերջերս դժբախտ պատահարի հետևանքով 23-ամյա աղջիկ էր մահացել։
Այս մասին մեզ հետ զրույցում նշեց Դիլիջանի համայնքապետարանի մամուլի քարտուղար Նելլի Ամիրյանը։
Վերջինիս փոխանցմամբ` Դիլիջան համայնքի պաշտոնակատար Դավիթ Սարգսյանը օրերս այցելել էր վանական համալիրի հարևանությամբ գտնվող կիսակառույց և երկու օրից տարածքը կփակվի այցելուների համար։
Մամուլի քարտուղարի խոսքով՝ չնայած տեղացիները պնդում են, որ դժբախտ պատահարը եղել է անուշադրության հետևանք և մինչ այդ բազմաթիվ այցելուներ մշտական այցելել են վայր, այնուամենայնիվ տարածքը փակելու որոշումը եղել է տեղացիների անվտանգությունը պահպանելու համար։
Կարդացեք նաև
Նշենք, որ օրեր առաջ Հաղարծինի վանական համալիրից մի քանի մետր հեռավորությամբ գտնվող կիսակառույցում տեղի էր ունեցել դժբախտ պատահար` 23-ամյա աղջիկը բարձրացել էր շինություն՝ տեսարանը լուսանկարելու համար և մառախուղի հետևանքով չնկատելով շինության ներսում հատակի մեծ բացվածքը՝ ընկել էր 10 մետր ներքև և մահացել։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ