Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում 102-րդ ռազմաբազայի սերժանտը գիշերվա կեսին փորձել է ներխուժել անծանոթ բնակարան

Հուլիս 24,2021 16:30

Հուլիսի 18-ին, գիշերը ժամը 04.00-ի սահմաններում արտառոց դեպք է տեղի ունեցել  Գյումրու Ղանդիլյան փողոցի շենքերից մեկում։

Բնակչուհիներից մեկն ահազանգել է ոստիկանություն՝ խնդրելով արագ օգնության հասնել, քանի որ  անծանոթ մի տղամարդ, որի խոսքերն ինքը չի հասկանում, փորձում է ներխուժել իրենց բնակարան: Տիկինը նաև հայտնել է, որ  անծանոթը իր տպավորությամբ ոգելից խմիչքի ազդեցության տակ է, անդադար թակում ու հարվածում է իրենց բնակարանի դուռը։

Մեր տեղեկություններով, ոստիկանները, հասնելով տվյալ հասցե, այդ բնակարանի դիմացից ոստիկանության «Կումայրի» բաժին են հրավիրել  ՌԴ քաղաքացի, 35-ամյա Ա․Ս․-ին։

Պարզվել է, նա բնակվում է Գյումրու 8-րդ զինվորական թաղամասում, ՌԴ կայազորի 102-րդ ռազմաբազայի մարտական մեքենայի հրամանատար է, սերժանտ է։

Վերջինս հայտնել է,  որ հուլիսի 17-ին, ժամը 23.00-ի սահմաններում միայնակ դուրս է եկել զբոսնելու կայարանամերձ հրապարակ։ Մտել է այնտեղ գործող գիշերային ակումբ, որտեղ օգտագործել է ոգելից խմիչքներ և տեղանքում չկողմնորոշվելով և շփոթելով՝ մտել է ինչ-որ շենք, թակել է ինչ-որ բնակարանի դուռը՝ մտածելով, որ դա իր բնակարանն է:

Ոստիկանությունում ստուգել են ռուս սերժանտի սթափության աստիճանը, եղել է 0,98 մգ/լ, ու նրան ազատ արձակել։

Ոստիկանություն ահազանգած տիկինը հրաժարվել է հաղորդում տալ։

Ոստիկանության «Կումայրի» բաժնում նախապատրաստվում են նյութեր:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031