Բուդապեշտում ընթացող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության առաջին օրը Հայաստանի ներկայացուցիչներից միայն 110 կգ քաշային Լյովա Սարգսյանն էր սփոփիչ գոտեմարտի մասնակցելու իրավունք ստացել:
Մեր ըմբիշը ամերիկացի Ջեյմս Մուլլենի նկատմամբ վայրկյանների ընթացքում վեց միավորի առավելության հասավ եւ կատարում էր ժամանակից շուտ հաղթանակ ապահովող վերջին գլորումը, սակայն չկարողացավ վարժությունը մինչեւ վերջ կատարել, ինքը մնաց հնարքի տակ եւ մրցակցից տուշեով (մաքուր հաղթանակ) պարտություն կրեց:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ