Լրահոս
Օրվա լրահոսը

Լեհաստանի Սեյմի պատգամավորն իր ելույթում անդրադարձել է հայ ռազմագերիների վերադարձի հարցին՝ ընթերցելով հայկական կազմակերպություններից ստացված նամակը

Հուլիս 24,2021 12:40

Օրերս Լեհաստանի Սեյմի (Ազգային ժողովի) պատգամավոր Թոմաշ Օլիխվերը հերթական նիստի ժամանակ իր ելույթի մի մասը տրամադրեց՝ ընթերցելով Լեհաստանի հայկական կազմակերպություններից ստացված նամակը և անդրադառնալով մեզ՝ հայերիս համար այս պահին թերևս ամենակարևոր հարցին՝ ռազմագերիների վերադարձին։

Լեհաստանում մի շարք հայկական կազմակերպությունների անունից Հայ-լեհական հասարակական կոմիտեի նախագահ Հրաչյա Բոյաջյանի՝ Լեհաստանի Հանրապետության Ազգային ժողովի Նախագահ Էլիժբետա Վիտեկին ուղղված նամակում դատապարտվում է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ապօրինի պահումը և Բաքվի իշխանություններից պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի կերպով պահվող հայ ռազմագերիներին։

Պատգամավոր Թոմաշ Օլիխվերի կողմից ընթերցված հատվածում ասվում է, որ չնայած ռազմական գործողությունների դադարեցմանը Լեռնային Ղարաբաղում դեռևս պահպանվում է անկայուն և լարված իրավիճակ։ Այս պահի դրությամբ ամենակարևոր հարցերից է հակամարտության ընթացքում և դրա պաշտոնական դադարեցումից հետո հայ գերիների ճակատագրերը և նրանց շուտափույթ վերադարձը հայրենիք։ Բաքվի իշխանությունները միտումնավոր կեղծել և շարունակում են կեղծել տեղեկատվությունը հայ բանտարկյալների մասին, ինչպես նաև օգտագործում են այս հարցը բանակցային որոշակի առավելություններ ստանալու համար: Առանձնապես մտահոգիչ է այն փաստը, որ շատ խաղաղ բնակիչներ, այդ թվում նաև կանայք, որոնք առաջին հերթին պետք է ազատ արձակվեին, մնում են բանտարկված:

Հայկական կողմը հիմնավոր կասկածներ ունի, որ Ադրբեջանը ռազմագերիներին օգտագործում է ստրկության, թրաֆիքինգի և այլ հանցավոր նպատակների համար: Այս կասկածներն արդարացված են սոցիալական լրատվամիջոցների հարթակներում տարածված բազմաթիվ տեսանյութերով, որոնք ցույց են տալիս հայ գերիների նկատմամբ դաժան, անմարդկային և նվաստացուցիչ վերաբերմունքի բազմաթիվ դեպքեր, ներառյալ խեղում և գլխատում:

Նամակում անդրադարձ է կատարվել նաև առ այն, որ Եվրախորհրդարանի մի խումբ լեհ պատգամավորներ դեմ են քվեարկել Բաքվում պահվող հայ գերիներին ազատ արձակելու բանաձևի նախագծին:

Լեհահայ համայնքը հույս ունի, որ ադրբեջանական կողմի սադրիչ ու պախարակելի գործողությունները խստորեն կդատապարտվեն նաև Լեհաստանի իշխանությունների և խորհրդարանի կողմից:

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031