Տոկիոյում մեկնարկած ամառային 32-րդ օլիմպիական խաղերում Հայաստանի օլիմպիականներից այսօր առաջինը պայքարի մեջ մտավ սպորտային մարմնամարզիկ, Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը: Իր նախասիրած հենացատկերում Արթուրը երկու փորձի միջին գնահատականով արժանացավ 14.866 (14.733+15.000) միավորի եւ գրեթե հարյուր տոկոսով անցավ եզրափակիչ:
Մեր մարմնամարզիկը հանդես եկավ նաեւ նժույգթափերում, սակայն 14.566 միավորով չանցավ եզրափակիչ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ