Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Իրավաբան․ «ՍԴ որոշումը մարազմատիկ անհեթեթություն է»․ «Փաստ»

Հուլիս 24,2021 11:29

Չորս քաղաքական ուժ՝ խորհրդարան անցած «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքները, ինչպես նաև անցողիկ շեմը չհաղթահարած «Հայոց Հայրենիք» կուսակցությունն ու «Զարթոնք» կուսակցությունը, դիմել էին Սահմանադրական դատարան` Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու, կամ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու, կամ էլ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։

Հուլիսի 17-ին Սահմանադրական դատարանը մերժեց քաղաքական չորս ուժերի դիմումները: ՍԴ-ն որոշեց ուժի մեջ թողնել ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին ԿԸՀ որոշումը: Ամփոփելով դիմումների շուրջ քննությունը և գնահատելով ՍԴ որոշումը՝ «Փաստի» հետ զրույցում իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը մի քանի հանգամանք առանձնացրեց:

Նա ՍԴ որոշումը մի քանի հարթության մեջ է դիտարկում: «Եթե 87 էջանոց ՍԴ որոշմանը կարճ մեկնաբանություն տամ, ապա այն մարազմատիկ անհեթեթություն է: Իսկ եթե, այնուամենայնիվ, փորձենք դետալական մեկնաբանել, ապա ակնհայտ ու պարզ է հետևյալը. ՍԴ-ն առաջին հատվածներում նշում է, որ մերժել են մեր բոլոր միջնորդությունները, որոնցով հաստատված կհամարվեին մեր բոլոր փաստական հանգամանքները, իսկ եզրափակիչ մասում արձանագրում է, որ փաստակազմը բավարար չի եղել, որպեսզի ընտրախախտումներն արձանագրվեն: Ու եթե Նիկոլ Փաշինյանի՝ «բոլորին բռնելու եմ շինեմ», «կապույտ չագուճը առաջինը ձեր գլխին ա ջարդվելու», «պողպատե մանդատով ընտրություններից հետո գալու ենք ձեր հետևից», «հիմա չագուճի հետ կծանոթանաք» և նման արտահայտությունները ՍԴ-ն «անթույլատրելի կոպտության և ցնցող ազդեցության» արտահայտություններ է համարում, այստեղ ես այս որոշման հետ կապված ավելին չեմ կարող մեկնաբանել»,-«Փաստի» հետ զրույցում ասաց իրավաբանը:

Ի դեպ, ՍԴ որոշման մեջ ընդգծել էին, որ վերոնշյալ արտահայտությունները «ուղղված են եղել քաղաքական մրցակիցներին և ընտրողների կողմից ողջամտորեն որպես իրենց ուղղված սպառնալիք կամ ատելության խոսք չէին կարող դիտարկվել. հետևաբար, չէին կարող ազդեցություն ունենալ ընտրողի քաղաքական կամքի ձևավորման վրա այն աստիճան, որ կանխորոշեին կամ էականորեն ազդեին նրա ընտրության կամ քվեարկությանը չմասնակցելու որոշման վրա»:

Աննա ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031