Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Պարգեւատրման համակարգի վերանայում, գործադիրի միասնական բրենդի ստեղծում․ կառավարությունը նոր ռազմավարություն է մշակել

Հուլիս 23,2021 23:13

Վարչապետի աշխատակազմը շրջանառության մեջ է դրել 160 էջանոց   «Հանրային կառավարման բարեփոխումների մինչեւ 2030 թվականի ռազմավարության փաթեթը»։

Այս ռազմավարությամբ, ինչպես հեղինակներն են գրում, Հայաստանի Հանրապետության հետանկախացման շրջանում առաջին անգամ փորձ է արվում ձեւակերպել երկրի պետական կառավարման համակարգի վերափոխման ու արդիականացման համապարփակ օրակարգը՝ նախանշելով ապագայի պետության կառուցման  ռազմավարական ուղեծիրը, առաջնահերթությունները եւ դրան հասնելու քաղաքականության փուլային օրակարգը:

Այս ռազմավարությամբ հեղինակները սահմանում են ապագայի պետության յոթ բնութագրիչներ՝ մարդակենտրոն, արդար, կայուն, պատասխանատու, դինամիկ, նորարար, օպտիմա եւ այս որակին հասնելու ճանապարհային քարտեզը նախագծվում է յոթ ռազմավարական (քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ) եւ (հորիզոնական (կարողությունների զարգացում, թվայնացում եւ ինովացիա, կայուն եւ ռեսուրսարդյունավետ գործելակերպեր) տիրույթների ուղղությամբ վերափոխման օրակարգերի ձեւավորմամբ եւ գործողությունների նախանշմամբ:

Հեղինակների կարծիքով՝ չնայած բարեփոխումների երեք սերունդների ընթացքում  հանրային կառավարման համակարգում ձեռքբերումներ են եղել, սակայն կրել են հատվածական կամ տեղային բնույթ, չեն ձեւավորվել տեխնոկրատ էլիտա ու մերիտոկրատական համակարգ։

Որպես ռազմավարության նպատակ կառավարությունը նշել է․ «Գերազանց ծառայություններ մատուցող եւ առաջադեմ ժողովրդավարական գործելակերպով արդյունավետ հանրային կառավարումը՝ ի նպաստ հանրային բարեկեցության աճին»։
Ռազմավարության ենթանպատակներն են՝

1.Ռազմավարական պլանավորման և քաղաքականության իրականացման իրատեսական, արդյունքամետ, կանխատեսելի և հաշվետու համակարգի կայացում

2.Քաղաքացիակենտրոն, հասանելի, արդիական տեխնոլոգիական հենքով պետական և համայնքային ծառայությունների մատուցում

3.Արհեստավարժ, հանրային շահի գիտակցմամբ, արժանապատիվ վարձատրությամբ՝ քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխությունից անկախ հանրային ծառայության կայացում

4.Արդյունավետ պետական ինստիտուտների կայացում՝ «առավելագույն արժեք փողի դիմաց» սկզբունքով

5.Պետական համակարգում որակյալ մարդկային կապիտալի ձևավորման և պահպանման համար անհրաժեշտ կարողությունների զարգացման ինքնաբավ համակարգի կայացում

6.Տեխնոլոգիատար և նորարար պետական կառավարման համակարգի կայացում

7.Ռեսուրսարդյունավետ և կայուն հանրային կառավարում:

Քանի որ ռազմավարությունը շատ ծավալուն է, ներկայացնենք այն որոշ առաջնահերթությունները, որոնք հեղինակները նախանշել են ռազմավարությամբ իրագործել՝

Տեղեկատվական ազատության իրավունքի ամբողջական իրացման ապահովում

Տեղեկատվական ազատության վիճակի մոնիթորինգի գործիքակազմի  սահմանում, վիճակագրության վարում եւ հաշվետվությունների համակարգի ներդրում

Տեղեկատվության տրամադրման հետ կապված դատական գործերի քննության հստակ ժամկետների սահմանում

Ծառայություն մատուցող անձնակազմի ուսուցում, վարքագծի կանոնագրքի մշակում

Հանրային  ծառայություններ մատուցելիս արհեստական բանականության հիմքով  ChatBot-ի ներդրում

Հանրային ծառայողների պարգեւատրման համակարգի վերանայում, կատարողականի գնահատման համակարգի վերանայում

Հանրային ծառայողների աշխատավարձի համակարգի բարեփոխում

Հանրային պաշտոններ զբաղեցնող անձանց եւ հանրային ծառայողների էթիկայի եւ բարեվարքության կանոնների հստակեցում

Հանրային ծառայության համակարգում կանանց եւ տղամարդկանց աշխատանքի եւ առաջխացման հավասար պայմանների ստեղծում

Ավագ գործադիր կորպուսի ձեւավորում

Պետական հատվածում կայուն եւ ռեսուրսարդյունավետ կառավարման քաղաքականության մշակում

Գործադիր իշխանության մարմինների միասնական բրենդի  ստեղծում

Վարչապետի, փոխվարչապետերի եւ վարչապետի աշխատակազմի գործառույթների եւ ինստիտուցիոնալ կառուցակարգերի հստակեցում եւ արդիականացում

Քաղաքացիական ծառայությունում անձնակազմի հավաքագրման եւ համալրման ընթացակարգերի արդիականացում

Գիտելիքի թվային հարթակի գործարկում

Հանրային ծառայությունում հորիզոնական եւ ուղղահայաց շարժունության՝ ռոտացիայի ու առաջխաղացման պայմանների բարելավում

Հանրային ծառայության հորիզոնական շրջանակի միասնականացում

Ծառայությունների թվայնացում:

 Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031