Հայաստանցի երիտասարդ միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը շախմատի աշխարհի գավաթի խաղարկության 1/16 եզրափակչի երկրորդ պարտիայում ոչ-ոքի արեց խորվաթ Անտե Բրկիչի հետ եւ 1,5:0,5 ընդհանուր հաշվով հաղթելով մտավ 1/8 եզրափակիչ,որտեղ ուժերը կչափի Իրանը ներկայացնող Մ. Ամին Տաբատաբաեիի հետ, որն իր հերթին պայքարից դուրս թողեց հնդիկ Պենտալա Հարիկրիշնային:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ