«Ամերիկայի ձայն». Վաշինգտոնի առողջապահության պաշտոնատար անձինք հայտնում են պատվաստումներ ստացած չորս անձանց մահվան մասին: Պատվաստումներ ստացած մի շարք այլ անձանց մոտ գրանցվել են կորոնավիրուսի դրական դեպքեր: Մահացած չորս անձանցից երկուսը ստացել են «Մոդերնա»-ի, մեկը «Փֆայզեր»-ի, մեկը «Ջոնսոն ընդ Ջոնսոն»-ի պատվաստանյութ: Նրանք բոլորն էլ ունեցել են 65-ից բարձր տարիք ու հիվանդությունների երկար պատմություն:
Սակայն այս թվերն արձանագրվել են 370 հազար մարդկանց շրջանում, ինչը շեշտում է մեկ անգամ եւս, թե որքան փոքր թիվ են կազմում պատվաստված անձանց շրջանում վարակվածները` 0,05 տոկոս:
Իսկ վիրուսի տարածումը շարունակում է գրանցել աճ: Չորս օրվա կտրվածքով ԱՄՆ-ի Մերիլենդ նահանգում դեպքերի թիվն ավելացել է 76, հարեւան Վիրջինիայում` 118 տոկոսով: Թվերի աճը հիմնականում այն հատվածներում են, որտեղ մարդկանց մեծամասնությունը հրաժարվել են պատվաստումներից:
Ինչպես բժիշկ մասնագետներն են ասում, պատվաստումներից խուսափում են նրանք, ովքեր հատուկ վախ ունեն պատվաստումների դեմ եւ նրանք, ովքեր կարծում են, որ իրենց կորոնավիրուսը չի դիպչի եւ վարակվելու դեպքում էլ, իրենց ոչինչ չի անի:
Կարդացեք նաև
Ու չնայած աշխարհում արագ տարածում է գտնում կորոնավիրուսի Դելտա անվանումը կրող ենթատեսակը, պատվաստումների չենթարկված ամերիկացիների ավելի քան 45 տոկոսն ասում է, որ չի էլ պատվաստվելու
Նրանց հասանելի չեն առողջապահության բնագավառի մասնագետների այն խոսքերը, որ պատվաստանյութը մի քանի հարյուր անգամ ավելի անվտանգ է, քան կորոնավիրուսը:
Նրանք անտեսում են այն հայտարարությունները, որ այս համավարակը վերածվում է չպատվաստված անձանց շրջանում համաճարակի: