Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ազատ արձակե՛ք Սյունիքի համայնքապետերին»․ Գյումրիում սկսվել է ստորագրահավաք

Հուլիս 23,2021 19:55

Գյումրիի  «Հայաստան» դաշինքի գրասենյակում քիչ առաջ մեկնարկել  է ստորագրահավաք՝ ի պաշտպանություն Սյունիքի ազատազրկված չորս համայնքապետերի՝ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանի, Մեղրիի համայնքապետ Մխիթար Զաքարյանի , Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանի,  Որոտանի համայնքապետ Սուրեն Օհանջանյանի,  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի անվտանգության բաժնի ղեկավար Արամ Գասպարյանի, որը եղել է ԱԱԾ փոխգնդապետ։

Aravot.am-ի հետ զրույցում  «Հայաստան» դաշինքի գրասենյակի պատասխանատու Կարապետ Պողոսյանն ասաց․ «Սա քաղաքական բանտարկություն է, քաղաքական շինծու գործ է։ Մեր  պահանջն է՝  նրանց անհապաղ ազատ արձակելը։

Ստորագրահավաքը մեր առաջին քայլն է, եթե իշխանությունները չգան խելքի ու չհասկանան, որ իրենց քաղաքական նպատակների համար չի կարելի մարդկանց շինծու նպատակներով կալանավորել»։

Մեր զրուցակիցը նշեց, որ ստորագրահավաքին հիմնականում մասնակցում են երկրի ապագայով մտահոգ մարդիկ։

«Պարզ է, որ այս մարդկանց ձերբակալեցին զուտ որպես սյունեցիներ լինելու և Սյունիքում պաշտոնյաներ լինելու համար», -ասաց Կարապետ Պողոսյանը։

Մեր դիտարկմանը, թե վերջերս Գյումրի այցելած ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Պապիկյանն, անդրադառնալով Սյունիքի համայնքապետերի քրեական հետապնդմանն, ասաց, որ այստեղ հաշվեհարդար, անձնական վրեժխնդրություն չկա, և որ իրավապահներն իրենց գործն են անում,մեր զրուցակիցն ասաց․ «Գիտեք, գուցե զարմանալի է, բայց ինչ-որ մասով Սուրեն Պապիկյանի հետ համաձայն եմ, անձնական չկա, որովհետև ինքը ի նկատի ուներ սյունյաց ողջույնները, և Նիկոլ Փաշինյանը չուներ այդքան ինքնասիրություն, որ իր ինքնասիրությունը վիրավորած անձանց կալանավորեր։

Բայց միանշանակ սա քաղաքական է, որովհետև եթե հարցը գնում է Սյունիքում տարածքներ հանձնելու մասին, եթե գնում է հարցը Սյունիքի միջանցքը հանձնելու մասին, իսկ այստեղ Նիկոլ Փաշինյանն ունի հստակ պայմանավորվածություն, ունի հստակ ծրագիր, որի համար գործակալական ուժերը իրեն բերել են իշխանության, պարզ է, որ դրա համար պետք է այս մարդկանց կալանավորեր,  և այդ մասով միանշանակ քաղաքական է»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031