«Գտնում եմ, որ նրանք այսօր քաղբանտարկյալի կարգավիճակում են։ Օր առաջ այսօրվա իշխանությունը պետք է ազատի նրանց։ Լինելով պատգամավոր՝ նրանք օժտված են անձեռնմխելիությամբ»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր խոսելով Սյունիքի համայնքապետերի մասին՝ ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։
Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, այսօր ստորագրահավաք է՝ Սյունիքի կալանավորված համայնքապետերի ազատման պահանջով։ «Եթե չազատեն, մենք համապատասխան միջոցառումներ կնախաձեռնենք։ Իշխանությունը խոսում է ատելության խոսքի, հանդուրժողականության մասին, եւ ընտրություններից հետո, երբ արձանագրել ենք բազմաթիվ խախտումներ, մեր թիմի անդամներին հետապնդելը, կեղծ քրեական գործեր սարքելն անընդունելի է»,-հավելեց նա։
Ըստ Սեյրան Օհանյանի՝ Սյունիքի համայնքապետերը հետապնդվում են հետընտրական ժամանակահատվածում, որովհետեւ Սյունիքն առաջինն ըմբոստացավ եւ ոչ ասեց պարտադրանքի տակ գտնվող, պարտվող իշխանությունների պարտվողական քայլերին։
Ինչ վերաբերում է խորհրդարանում առաջիկա աշխատանքին, «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցության ղեկավար նշանակված Սեյրան Օհանյանը շեշտեց՝ իրենց շատ մարդիկ են ընտրել․ «Պարտավոր ենք հասնել իշխանափոխության, ունենալ ուժեղ կեցվածք։ Այսօրվա իշխանությունը ՀՀ ղեկին չպետք է լինի»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Իշխանափոխություն անեք, որ ինչ անե՞ք………….ականջի հետև տեսնելը ձեր մոտ ավելի հեշտ կստացվի: