«Սա քաղաքական հետապնդում է։ Սյունիքից նոր հնարավոր զիջումների ֆոնին պետք է ընդդիմախոս համայնքապետերին մեկուսացնեն ու նրանց փոխարեն կարգեն իրենց խամաճիկային համայնքապետերին, որոնք ոչ մի բան չեն անի, եթե Սյունիքից հերթական զիջումները լինեն»,-լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Երեւանի կենտրոնում՝ հյուսիսային պողոտայում, այսօր ստորագրահավաք է՝ Սյունիքի կալանավորված համայքնապետերի ազատման պահանջով։
Աննա Գրիգորյանը շեշտեց․ «Գործող պատգամավոր եմ, սակայն ինձ համար փակ է նրանց տեսակցելու հնարավորությունը։ Ի՞նչ են արել նրանք, որ անգամ ԱԺ պատգամավորը, որը պաշտոնյա է, չի կարող տեսակցել։ Ընդ որում, ժամանակին պատգամավոր Արման Բաբաջանյանը տեսակցեց Նաիրի Հունանյանին։ Այսինքն, պատգամավորը կարողանում է տեսակցել ահաբեկիչ Նաիրի Հունանյանին, իսկ համայնքապետին տեսնել չի կարելի։ Սա աբսուրդ է եւ ունի բացառապես քաղաքական ենթատեքստ»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ