Ադրբեջանի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ Քարվաճառի ուղղությամբ հայկական կողմի բացած կրակի հետևանքով ադրբեջանցի զինծառայող է սպանվել:
Հաղորդվում է, որ դիպուկահարի կրակից զոհվել է զինծառայող Յագուբլու Ֆարման Թելման օղլուն:
«Այս պահին այդ ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումները պատասխան միջոցներ են իրականացնում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց` Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ