Երեւանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում, այսօր ստորագրահավաք է՝ Սյունիքի կալանավորված համայնքապետերի ազատման պահանջով։ Զուհագեռ Գորիսում եւս ստորագրահավաք է ընթանում։ Քաջարան համայնքում համայնքապետ Մանվել Փարամազյանի ազատման պահանջով արդեն 3800 ստորագրություն է հավաքվել, որոնք «Հայաստան» դաշինքը ներկայացրել է ՀՀ մարդու իրանունքների պաշտպանին։
«Հնարավոր է՝ որոշակի գործողություններ տեղի ունենան, որովհետեւ Սյունիքի համայնքապետերից երկուսն արդեն հանդիսանում են ԱԺ պատգամավորներ, իսկ ըստ սահմանադրության՝ նրանք ունեն անձեռնմխելիություն, ու դրանից զրկվելու համար պետք է գլխավոր դատախազի միջնորդությունը եւ դրա հիման վրա ԱԺ որոշումը։ Այս ստորագրությունները գուցե ինչ-որ կերպ օգտագործվեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի անդամ, իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը։ Նրա խոսքով՝ համայնքապետերի ազատման խնդրով նամակներ են հղել ՀՀ-ում արտասահմանյան կառույցների ներկայացուցիչներին, դեսպաններին։ Եթե քաղաքացիների հոսքը շատ լինի, ստորագրահավաքը կշարունակվի նաեւ վաղը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ