Լրահոս
Օրվա լրահոսը

Արմավիրում քաբաբից թունավորված բոլոր անձինք դուրս են գրվել

Հուլիս 23,2021 17:28

Հուլիսի 21-ին` ժամը 20։30-ի սահմաններում ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկություն է ստացել, որ Արմավիրի մարզի «Հ.Մանուկներ» առողջության կենտրոնում «սուր էնտերոկոլիտ» նախնական ախտորոշմամբ հոսպիտալացվել է 4 քաղաքացի։ Նրանց վիճակը գնահատվել է միջին ծանրության։

Համաճարակաբանական հետազոտության արդյունքում պարզվել է, որ հոսպիտալացված անձինք և ևս 4 հոգի, որոնք ստացել են ամբուլատոր բուժում, ունեն նմանատիպ գանգատներ, նույն օրը` ժամը 14։00-ի սահմաններում կերել են միևնույն սննդի կետից գնված տավարի քաբաբ, և ժամը 19։00-ի սահմաններում բոլորի մոտ առաջացել է փսխում և լուծ։

Հոսպիտալացված բոլոր անձինք դուրս են գրվել։

Լաբորատոր հետազոտությունների նպատակով կատարվել է ինչպես սննդամթերքի նմուշառում, այնպես էլ վերցվել են կենսանմուշներ։

Հետազոտություններն ընթացքի մեջ են։

Առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել