Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք ունենք 5-րդ շարասյուն երկրում, պետք է լյուստրացիա եւ վեթինգ անցկացնես, եթե չմաքրես համակարգը՝ քեզ կպայթեցնեն ներսից». Ստեփան Գրիգորյան

Հուլիս 23,2021 16:43

«Ֆրանսիայի նախագահ Մակրոնի այցելությունը պետք է օգտագործենք ու անպայման ստորագրենք ռազմաքաղաքական համագործակցության փաստաթուղթ: Սկսենք կառուցել այլընտրանքային անվտանգություն: Պետք է ԱՄՆ-ի հետ ավելի սերտ համագործակցություն՝ նաեւ ռազմատեխնիկական ոլորտում»,- այսօր «Մեդիա կենտրոնում» «Անվտանգային նոր համակարգերի հնարավորություն՝ Հայաստանի համար. որքանո՞վ է իրատեսական» թեմայով քննարկման ժամանակ ասաց Գլոբալիզացիայի եւ տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը:

Նա նշեց, որ այսօր բանակի բարեփոխումները պետք է անել ոչ թե ՌԴ-ի, այլ՝ ՆԱՏՕ-ի, Եվրոպայի հետ. «Ադրբեջանի շահը Հարավային Կովկասում առաջ է տանում Ռուսաստանը. «ՌԴ-ն մեզանից պահանջում է դեմարկացիա անել, ՌԴ-ն մեզանից պահանջում է այսպես կոչված Զանգեզուրի միջանցքը բացել: Այդ պահանջներն ի վերջո Ադրբեջանի օրակարգն են»:

Ստեփան Գրիգորյանը մատնանշեց մեր երկրի համար մեկ ուրիշ վտանգ եւս. «Բացի անվտանգային վակուումից, մենք ուրիշ վտանգի մեջ ենք: Մենք ունենք 5-րդ շարասյուն երկրում: Երբ որ պետք է Մոսկվային, որ այստեղ լարվածություն լինի, նրանք աշխատում են այդ ուղղությամբ, այդ խմբերը, կուսակցությունները, կիսակուսակցությունները: Ուրեմն պետք է լյուստրացիա եւ վեթինգ անցկացնես, եթե չմաքրես համակարգը, քեզ կպայթեցնեն ներսից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. vk says:

    ջարդեք փշրեք, Նատօ եմ ուզում մամա ջան.

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031