Ութ անձ սննդային թունավորմամբ հուլիսի 21-ի երեկոյան տեղափոխվել է Արմավիրի բժշկական կենտրոն։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց կենտրոնի բժշկուհի Աշխեն Պողոսյանը։ Բժշկուհին թունավորման պատճառների մասին չհայտնեց, նշեց, որ մեկ ընտանիք բուժման համար տեղափոխվել է Երևան, մյուսները իրենց կամքով դուրս են գրվել հիվանդանոցից։
«Մեր հիվանդանոցում նմուշներ չեն վերցրել։ Երեկվա դրությամբ անալիզի պատասխան դեռ չկար։ Երևան բուժման է տեղափոխվել մեկ ընտանիք, մյուս ընտանիքը եղել է մեզ մոտ, որոնք առանձնապես նշաններ չեն ունեցել, ցանկացել են տուն գնալ։ Սննդային թունավորում չէր՝ նախնական դիագնոզը եղել է ստամոքսի խանգարում»։
Կենտրոնում անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել։ Խանգարման պատճառն այն էր, որ չափահաս անձինք նույն սննդի կետից են օգտվել։
Չորս հոգուց բաղկացած ընտանիքի անդամները աշխատում են Արմավիրում գործող «Հիսուսի մանուկներ» բժշկական կենտրոնում։ Բացի այս չորս հոգուց՝ սննդային թունավորում են ստացել «Հիսուսի մանուկներ» առողջության կենտրոնի չորս աշխատակից։ Մի մասը բուժքույր է, թունավորվածների մեջ է նաև նշված կենտրոնի ադմինիստրատորը:
Կարդացեք նաև
Հայտնի է, որ նշված անձինք թունավորվել են նույն օրը՝ժամը 13:00-ի սահմաններում աշխատանքի վայրում ընդմիջման ժամանակ Մյասնիկյան գյուղում գտնվող «Արաքս» սննդի կետից գնված քաբաբը ուտելուց հետո: