Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթուր Համբարձումյան. «Ինչպե՞ս կարող են իրենց հանդերի ամեն քար ու թուփ անգիր իմացող գյուղացիները իրար հետեւից մոլորվել ու գերի ընկնել»

Հուլիս 23,2021 14:40

Վերջին շրջանում հաճախ ենք լսում, թե իրենց բնակավայրերում մարդիկ են մոլորվել եւ գերի ընկնել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում: Սա նոր ու տարօրինակ երեւույթ է մեզանում: Շիրակի պետական համալսարանի դասախոս Արթուր Համբարձումյանը խիստ կասկածում է, որ գերի ընկնելն իրոք այնպես է լինում, ինչպես տարածվում է պաշտոնական աղբյուրներով:

«Ըստ երեւույթին՝ այդ մարդկանց առեւանգում են իրենց հողերից, տներից: Կառավարությունն էլ հո չի՞ ասի, թե դիվերսիոն խումբը կամ թշնամական մի այլ խմբավորում մտավ՝ տարավ: Հանրությանը տեղեկություն ներկայացնելու ամենահեշտ տարբերակը մոլորվելու վարկածն է: Գուցե 10-ից մեկը, իսկապես, մոլորվի: Բայց ինչպե՞ս կարող են քսան, երեսուն, հիսուն տարի իրենց գյուղում քաղաքում ապրած մարդիկ, որ ծանոթ են ամեն քարին ու թփին, առանց արեգակի կարող են կողմնորոշվել, թե որն է հյուսիսը, հարավը, արեւելքը, արեւմուտքը, հանկարծ սկսեցին իրար հետեւից մոլորվել ու անցնել Ադրբեջանի կողմը: Էդպես չի կարող լինել, էդպես չի լինում: Հնարավոր է նաեւ՝ ինչ-որ տարածքներ սուսուփուս թշնամուն հանձնելով սահմանն է մոտեցել, եւ մարդիկ դրանից տեղյակ չեն: Այս երկուսից որն էլ լինի, գալիս՝ տանում են, կամ քո տարածքում ես գերի ընկնում, դավադրություն է»,-ասաց Արթուր Համբարձումյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031