Ադրբեջանն Արցախի՝ իր վերահսկողության տակ անցած հատվածներում աշխատանքներ է տանում երկաթուղային ճանապարհներ կառուցելու ուղղությամբ: Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի նախագահ Ջավիդ Գուրբանովը:
Նա, մասնավորապես նշել է, որ աշխատանքներ են տարվում դեպի Շուշի երկաթուղի կառուցելու ուղղությամբ:
«Այնտեղ տարածքը լեռնային է: Ինչպես հայտնի է, նախագահը Շուշին հայտարարել է Ադրբեջանի մշակութային մայրաքաղաք, ուստի կարևոր է այդ ուղղությամբ երկաթուղու շինարարությունը: Այդ հարցով հրահանգները տրված են, աշխատանքները շարունակվում են»,- ասել է Գուրբանովը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ