Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին: ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ նա դիմել է ՀՀ վարչական դատարան՝ պահանջելով, որ վարչական դատարանն իր՝ որպես Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի և Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի /նախագահի/, լիազորությունների կասեցումը վերացած լինելու իրավահարաբերության առկայությունը ճանաչի:
Բարձրագույն դատական խորհուրդը հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման հասցեատերը Բարձրագույն դատական խորհուրդը չէ, հետևաբար ԲԴԽ-ն չի կարող անդրադառնալ Ռ. Վարդազարյանի լիազորությունները կասեցնելու մասին որոշման վերանայման հարցին՝ մինչև Ռ. Վարդազարյանի լիազորությունների կասեցման հիմք հանդիսացած քրեական վարույթի ավարտը:
Արդյունքում, Ռուբեն Վարդազարյանը իր իրավունքների վերականգնման համար կրկին դիմել է դատարան:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: