Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոլորտի ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ գների վրա». ինչո՞ւ է թանկացել հեղուկ գազը

Հուլիս 23,2021 14:14

ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Անի Սմբատյանի ֆեյսբուքյան գրառումը

Տեղեկացնում եմ, որ հեղուկ գազի շուկան մրցակցային է և ունի ցածր կենտրոնացվածություն: Այնուամենայնիվ, Հանձնաժողովը մի շարք ճշգրտումներ է իրականացրել հեղուկ գազի գների բարձրացման վերաբերյալ:

Հայտնում ենք, որ այն պայմանավորված է հեղուկ գազի համաշխարհային շուկայում տեղի ունեցող  գործընթացներով, մասնավորապես  համավարակով պայմանավորված սահմանափակումների թուլացմամբ, ինչպես նաև սեզոնայնությամբ, որը նպաստել է պահանջարկի մեծացմանը:

ՄՊՀ աշխատակիցները  բանավոր զրույցներ են ունեցել  նաև հեղուկ գազ ներկրող ընկերությունների հետ, նրանք փաստում են, որ մասնավորապես բարձրացել են ձեռքբերման գները, առկա են լոգիստիկ խնդիրներ, որի ուղղությամբ աշխատանքներ են տարվում:

Տեղեկացնում ենք, որ հուլիսի 22-ի դրությամբ Ռուսաստանի Դաշնությունում հեղուկ գազի մանրածախ գինը կազմում է 185- 220 դրամ, Վրաստանում՝  220-250 դրամ, Թուրքիայում՝ 275 դրամ, Ֆրանսիայում՝ 500 դրամ, Ուկրաինայում՝ 288 դրամ, Պակիստանում՝ 660 դրամ (Պակիստանում և Աֆղանստանում կա հեղուկ գազի մեծ պահանջարկ, նույնիսկ բարձր գների առկայության պայմաններում):

Հիշեցնում ենք, որ ոլորտում գործունեություն են ծավալում ավելի քան 50  տնտեսվարող սուբյեկտ, որտեղ, ըստ նախնական ուսումնասիրությունների, չկան գերիշխող դիրք ունեցող ընկերություններ, ուստի նշված ընկերությունները չեն կարող որոշիչ ազդեցություն ունենալ վերոգրյալ ոլորտի ընդհանուր պայմանների, այդ թվում՝ գների վրա:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031