Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռոբերտ Սուքիասյանը դեպքի վայրում հայտնվել է պատահական, երբ արդեն վիճաբանությունը սկսված է եղել. Գոռ Միքայելյան. «Հայկական ժամանակ»

Հուլիս 23,2021 09:30

ՀԺ-ի զրույցում Խաչատուր Սուքիասյանի եղբոր՝ Ռոբերտ Սուքիասյանի պաշտպան Գոռ Միքայելյանն՝ անդրադառնալով իր պաշտպանյալի կալանավորմանը, ընդգծեց՝ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է:

«Ռոբերտ Սուքիասյանին մեղադրանք չէր առաջադրվել, վերջինս ունեցել է կասկածյալի կարգավիճակ, մեղադրանքը առաջադրվել է կալանավորման միջնորդությունը ներկայացնելուց ժամեր անց, հետևաբար մեղադրող կողմի միջնորդությունը ենթակա էր մերժման։ Դատական նիստի ընթացքում քննիչը մի կերպ փորձում էր սխալների տակից դուրս գալ: Դատավորն էլ հարցնում էր քննիչին՝ դուք ունեցե՞լ եք պրակտիկա, որ այս իրավիճակում մարդուն տանեք կալանքի և կալանքը դատարանը բավարարի: Դատավորն էլ էր տեսնում, որ սա բավարարելու կալանք չէ»:

– Պարոն Միքայելյան, նշեցիք, որ դատավորը հասկանում էր, որ սա բավարարելու կալանք չէ, այդ դեպքում ինչպե՞ս կմեկնաբանեք նրա որոշումը:

-Որոշումն այնքան տարօրինակ էր: Կարծում եմ՝ դատավորը վախ ուներ, որ բերել են, ուրեմն պետք է բավարարի:

– Կալանավորման ի՞նչ հիմքեր են ներկայացվել դատարանին:

– Երկու հիմք է ներկայացվել՝ քննության խոչընդոտումը և նոր հանցանք կատարելը: Նոր հանցանք կատարելու հիմքը դատարանը չի հաստատել, հաստատել է քննության խոչընդոտումը:

– Իսկ ի՞նչ ապացույցներ են ներկայացվել:

-Կոնկրետ խուլիգանության մասով որևէ ապացույց չի ներկայացվել: Որ կրակոց է արձակել, մենք դա չենք էլ հերքում, բայց դա չի նշանակում, որ դա իրենից խուլիգանություն է ենթադրում:

– Դուք նշում եք, որ Ռոբերտ Սուքիասյանը պաշտպանվելու նպատակով է կրակել: Կմանրամասնե՞ք ումից է պաշտպանվել, ի՞նչ հանգամանքներ են եղել, չի՞ եղել հնարավորություն առանց զենքի կիրառման վիճաբանությունը հարթել:

– Ռոբերտ Սուքիասյանը դեպքի վայրում հայտնվել է պատահական, երբ արդեն վիճաբանությունը սկսված է եղել: Հարթելու փորձեր եղել են, բայց այլ տարբերակ չի եղել: Բայց ես ավելին չեմ կարող մանրամասնել, թե կոնկրետ ով ում վրա է հարձակվել, ինչպես է եղել: Կստացվի՝ ես եմ արդեն ցուցմունք տալիս:

ԱՆՅՈՒՏԱ ԱԹԱՆԵՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031