Շուտով՝ ընդամենը 10 օրից, իր աշխատանքն է սկսելու 8-րդ գումարման Ազգային ժողովը: Սկսեմ պետության, առավել եւս՝ խորհրդարանական հանրապետության համար դրական արձանագրումից. այդ խորհրդարանը, ինչպես նաեւ նախորդը, ձեւական առումով լեգիտիմ է: Սահմանադրական դատարանն, ընդհանուր առմամբ, ճիշտ է բնութագրել նախընտրական պայքարի ցածր մտավոր եւ մշակութային մակարդակը՝ միայն թե ցանկալի էր, որ տարբերակում դներ իշխանության եւ ընդդիմության «հակաէթիկական» բառապաշարների միջեւ. երբ «կզցնելու» եւ «շինելու» սպառնալիք է հնչեցնում գործադիր իշխանության ղեկավարը, նա լծակներ ունի դրանք իրականացնելու (ինչը եւ անում է, մասնավորապես, Սյունիքի մարզում), իսկ ընդդիմությունը նման լծակներ չունի: Բայց, ընդհանուր առմամբ, ՍԴ-ն, կարծում եմ, ճիշտ է վարվել՝ հաստատելով այս ընտրությունների արդյունքները: Ավելին՝ քաղաքական առումով հակված եմ համաձայնելու հայտնի սոցիոլոգ Գեորգի Դերգուլյանի հետ, որն իր հարցազրույցներից մեկում ասել է, որ եթե հաղթեր Քոչարյանը, դա կլիներ մեր վերջին ընտրությունը, իսկ Փաշինյանի դեպքում էլի ընտրություններ կլինեն, ամենայն հավանականությամբ՝ արտահերթ:
Դրանով իմ դրական արձանագրումներն ավարտվում են: Որովհետեւ արդեն այս պահից էլ պարզ է, թե ինչպես է ծավալվելու խորհրդարանական բանավեճը: Ընդդիմությունն ասելու է՝ «ինչո՞ւ է այսինչ բանը վատ», իշխանությունը պատասխանելու է՝ «բա որ դուք…»: Ցանկացած քաղաքական դիսկուրս կարելի է շուռ տալ, իջեցնել այդ պրիմիտիվ լեզվակռվի մակարդակի՝ ֆեյսբուքում երկու կողմերի երկրպագուների բուռն էմոցիոնալ բացականչությունների «նվագակցության» ներքո: Օրինակ, հարց. «Ինչո՞ւ են ադրբեջանցի զինվորներն արդեն մի քանի ամիս գտնվում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»: Պատասխան. «Որովհետեւ դուք 20 տարի թալանում էիք երկիրը, կեղեքում էիք ժողովրդին»: Կարծում եմ, այդ պատասխանը միանգամայն կբավարարի մեր ակտիվ քաղաքացիների մեծամասնությանը, մանավանդ՝ երբ այն հնչի հռետորական արվեստի վարպետների կողմից, որոնք «ՔՊ» խմբակցությունում շատ են: Ամբողջ խնդիրն այն է, որ այդ երկխոսությունից, որքան էլ վարպետորեն պատգամավորներն իրար «քլնգեն» եւ անգամ հայհոյեն, ադրբեջանցի զինվորները մեր տարածքից դուրս չեն գա:
Ինչ արած, ընտրություններին մասնակցած քաղաքացիների մեծ մասը՝ մոտ 80 տոկոսն ընտրել է ա՛յս իշխանությանն ու ա՛յս ընդդիմությանը, եւ վերջինս արդարացիորեն կամ երբեմն՝ հանիրավի, ասոցացվում է «նախորդ իշխանության» հետ:
Ինչպե՞ս խուսափել «բա որ դուք…» մակարդակի անպտուղ բանավեճերից: Ես ընդդիմադիր խմբակցություններին կառաջարկեի դրա համար կատարել երկու քայլ.
Կարդացեք նաև
1/ խնդրել երկրորդ եւ երրորդ նախագահներին փոքր-ինչ «պասիվանալ»,
2/ հանդես գալ համատեղ հայտարարությամբ, որում 1998-2018 թվականների ժամանակաշրջանին տրվում է համապարփակ, քննադատական եւ անկեղծ գնահատական: Դժվար թե դրա ազդեցության տակ իշխանությունը հրաժարվի իր սիրած «բա որ դուք…» փաստարկից, բայց գուցե ինչ-որ չափով բանավեճը կուղղորդի կառուցողական հուն:
Իհարկե, հասկանում եմ, որ առաջարկներս գրեթե ֆանտաստիկայի ոլորտից են:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Մեր հաջողություններն ու անհաջողությունները կախված են մի բանից՝ մենք պատրաստ ենք թե՞ պատրաստ չենք այն ամենին, ինչ Արարիչն է արարում, եթե պատրաստ ենք, ապա դա հաջողության է վերածվում, եթե պատրաստ չենք՝ այդ նույն բանը դժբախտության է վերածվում: Արարիչը միայն բացարձակ արժեքն է տալիս, իսկ այդ արժեքի դիմաց ի՞նչ նշան կդնես, դա էլ հենց քո պատրաստվածությունից է կախված, սա ոչ միայն մարդու կամ ընտանիքի մակարդակով է, այլեւ համայնքի, ազգի ու մարդկության մակարդակով է: Երբ գիտենք, որ երեխան վաղը գնալու է բանակ ծառայելու եւ դա անխուսափելի է, ապա լավ ծնողը կանի ամեն ինչ, որ երեխան նախապես պատրաստ լինի դրան եւ տիրապետի ողջ մնալու արվեստին բանակային եւ հատկապես պատերազմական անխուսափելի պայմաններում, նախապես բանակային կյանքին լավ պատրաստված երեխայի համար եւ բանակային ծառայությունը եւ հատկապես պատերազմը դրական նշան կստանա, այսինքն՝ հաջողություն կբերի, իսկ անպատրաստ երեխայի համար անհաջողության հավանականությունը շատ ավելի մեծ է եւ դա Արարիչի մեղքը չէ:
Հաջողությունը նախապես պատրատվածության մեջ է, դա իհարկե առանձին դեպքերում հարյուր տոկոսով չի երաշխավորում՝ ամեն ինչ չէ, որ կարող ես նախապես հաշվի առնել առանձին դեպքերում, բայց վիճակագրական առումով՝ շատ մեծ հավանականություն է:
Եթե մենք պատրաստ լինեինք Արարչի մեծ արարչագործություններին, որոնք մեզ ամեն անգամ մեծ հնարավորություն է ընձեռում, ապա մեր դժբախտությունների փոխարեն մենք ոսկե դար կապրենք՝ կհաղթենք, կզարգանանք եւ շատ ավելի հզոր կլինենք: Ծնողը իր երեխային է հասկացնում ողջ մնալու արվեստին տիրապետել, պետությունը իր ազգին է հասկացնում ողջ մնալու արվեստին տիրապետել, սա է պատրաստվելը Արարչի մեծ արարչագործությանը կամ մեծ փոփոխություններին, որին երբ պատրաստ ես, ապա այդ մեծ փոփոխությունը քեզ համար դառնում է դարավոր երազանքների իրականացման հնարավորություն եւ հաղթանակ, իսկ եթե պատրաստ չես, ապա նույնը, միայն բացասական նշանով, այսինքն՝ մեծագույն արհավիրք ու դժբախտություն եւ պարտություն:
Մեր մտածող ռազմական, տնտեսական եւ քաղաքական մտավորականությունը մեզ՝ ազգիս եւ մարդկությանը պետք է փորձի կանխատեսել կամ գիտականորեն ապացուցել Արարչի մեծ ու փոքր արարչագործությունների պահը եւ դրանց պատրաստվելու ռազմավարությունն ու մարտավարությունը եւ հասկացնի մեր ազգին եւ մարդկությանը ողջ մնալու արվեստին:
Այսօրվա կառավարությունների վրա հույս դնել չի կարելի, սրանց ծրագիրը՝ ինքնավարկաբեկելով ոչնչացնել սեփական պետությունները, միաժամանակ օգնելով վարկաբեկել ու ոչնչացնել հարեւանի պատությունը: Մենք պետք է ունենանք մեր ազգային ոչպետական գենշտաբը, որը հասարակական հիմունքներով կպատրաստի ազգին՝ եւ երկրի ներսում եւ երկրից դուրս՝ բոլորիս անխտիր՝ մեծ ու փոքր, հիվանդ թե առողջ, աղքատ թե հարուստ: Այն, ինչ պետությունը պետք է աներ, բայց այն հիվանդ է հիվանդ կառավարության պատճառով, պետք է անի մեր ոչպետական գենշտաբը եւ երբ կունենանք առողջ կառավարություն եւ առողջ պետություն, այդ ժամանակ մեր գենշտաբի այդ փորձը կփոխանցենք առողջ պետությանը: Այդ հասարարական գենշտաբի անունը ես կդնեի Հայ դատ, որը պետության դերը կստանձնի՝ մինչեւ մեր պետությունը ապաքինվի, եթե այդ անվան հեղինակները դեմ չեն:
1/ Առաջին նախագահի եւ նրա հպատակների համար «ստեղծված» միջազգային ժամանակավոր միավորի երկրորդ և երրորդ նախագահները, ինչպես homo sapiens-ի ժառանգներ, պետք է վերադառնան այնտեղ, որտեղ նրանք ծնվել են: Նրանք Երեւանում անելիք չունեն: Եվ ընդհանրապես, Երեւանը հեղեղած բոլոր գյուղացիները պետք է վերադառնան իրենց ծննդավայրերը: Անհրաժեշտ է նախապատրաստվել աշնանացանին:
2/ Հայկական Սովետական Սոցիալիստական Հանրապետությունը ազատություն ստացավ՝ Բելովեժսկայայի պայմանագրի համաձայն:
Содержание Беловежского соглашения
В преамбуле документа Республика Беларусь, Российская Федерация (РСФСР) и Украина как государства — учредители Союза ССР, подписавшие Союзный Договор 1922 года, констатировали, что «Союз ССР как субъект международного права и геополитическая реальность прекращает своё существование».
3/ Բոլոր երեք նախագահները և չորրորդ «գլուխգործոցը»՝ երեքի հավելվածի դերում, լավագույն դեպքում, պետք է քոչեն իրենց գյուղերը և «ձեռք բերած» նյութական ռեսուրսները ներդնեն գյուղատնտեսության և կրթության զարգացման համար: Մի քիչ, գոնե, դասեր անցնեն պատմության, լեզվի եւ թվաբանության: