Սոչիում ընթացող ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի խաղարկությունում պայքարի մեջ մնացած Հայաստանի միակ ներկայացուցիչը՝ միջազգային գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը, շարունակում է մեկը մյուսի հետեւից հաղթանակներ տանել: Այսօր նա 1/16 եզրափակչի առաջին խաղում սպիտակ խաղաքարերով 48-րդ քայլում պարտության մատնեց խորվաթ Անտե Բրկիչին:
Վաղը շախմատիստները կհանդիպեն երկրորդ անգամ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ