Բաքվի վերաքննիչ դատարանում ավարտվել է 13 հայ ռազմագերիների դատավարությունը: Դատարանը նրանցից յուրաքանչյուրին դատապարտել է 6 տարվա ազատազրկման: Պատիժը կրելուց հետո նրանք կարտաքսվեն երկրից:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դատախազը հայ ռազմագերիների վրայից հանել է որոշ ծանր մեղադրանքներ՝ նրանց համար պահանջելով 7 տարվա ազատազրկում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ