Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արմինե Ադիբեկյան. «Խոստումներն ու Ալիեւի ծրագրերը սկսվել են դեռ հանրահայտ վերելակային դիվանագիտությունից»

Հուլիս 22,2021 20:45

Ադրբեջանի հարցերով փորձագետ Արմինե Ադիբեկյանը անդրադարձել է Ալիեւի ռազմատենչ հայտարարություններին, վերջին օրերին Երասխի ուղղությամբ կրակոցներին եւ Հայաստանի սահմանի տարբեր հատվածներում Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին:

«Այդ ամենը համարում եմ բնական, որովհետեւ այդ խոստումներն ու ծրագրերը կյանքի են կոչվել սկսած հանրահայտ վերելակային դիվանագիտությունից: Ու այդ օրվանից Ալիեւը անցավ գործի՝ իրականացնելով իր բոլոր աներեւակայելի ու չիրականացված իղձերը: Եվ Հայաստանի իշխանության ապիկար, ապազգային քաղաքականության, կապիտուլյացիայի հետեւանքով, ռազմական գործողությունների սաբոտաժով թշնամին մոտեցավ Երեւանին, որը նա համարում է ադրբեջանական քաղաք եւ պլանավորում օկուպացնել նաեւ Երեւանը: Սա է իրավիճակը: Եվ եթե այսպես շարունակենք, ապա դա է լինելու հավանական ապագան»,-ասաց նա:

Մեկնաբանելով երկրի անվտանգության առջեւ ծառացած իրական սպառնալիքների ֆոնին ԱԺ իմքայլական պատգամավորների հրավիրած արտահերթ նիստը եւ իրենց «ձեռքի ծախսը» հնգապատկելու որոշումը՝ տիկին Ադիբեկյանն ասաց. «Այդ հարցն ամենաակտուալն է այսօր:

Պատգամավորների դրամավճարներն ավելացնելուն զուգահեռ կրճատվում է բանակը: Երեք հազար հոգի միայն ՊՆ եւ գենշտաբի անձնակազմից են ազատվելու: Դա, եթե հաշվենք մեկ ընտանիքը չորս անձ, նշանակում է, որ 12 հազար մարդ մնալու է առանց եկամուտի, առանց հացի: Ես հակված եմ նրան, որ այդ գումարներն ազատվում են, որպեսզի ապահովեն Փաշինյանի աշխատակազմին, անձամբ նրան լոյալ մարդկանց, որովհետեւ փողը մարդուն կաշառելու եւ իշխանությանը կապելու ամենալավ միջոցն է:

Ես դեռ չեմ խոսում կրճատվող ուրիշ մանր ծախսերի մասին: Օրինակ, որ եթե մինչեւ այսօր սեփականաշնորհման վկայականները տպագրում էին բարձրորակ թղթի վրա, հիմա ընդամենը քսերոքս են տալիս: Անգամ այդ ծախսերը չեն ուզում անել: Իշխանությունը կրճատում է  անհրաժեշտ եւ ոչ անհրաժեշտ ծախսերը՝ սեփական գրմանները լցնելու նպատակով, լոյալ զանգվածին ապահովելու համար»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031