Վաղը Հունգարիայի մայրաքաղաքում պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի պատանեկան առաջնության մասնակիցները: Հայաստանը Բուդապեշտի մրցագորգում ներկայացնելու են յոթ ըմբիշներ՝ 45 կգ քաշային Լեւոն Մարտիրոսյանը, որը մեկնարկելու է քառորդ եզրափակչում, 48 կգ՝ Յուրի Կարապետյանը, 51 կգ՝ Հայկ Լյուդվիգյանը, 60 կգ՝ Ռոստոմ Մակիչյանը, 65 կգ՝ Աշոտ Խաչատրյանը, 92 կգ՝ Հարություն Կիրակոսյանը եւ 110 կգ՝ Լյովա Սարգսյանը:
Այսօր կայացել է վիճակահանությունը եւ մեր ըմբիշները իմացել են իրենց առաջին մրցակիցների անունները:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ