Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Դատախազը հայ ռազմագերիների վրայից հանել է որոշ ծանր մեղադրանքներ

Հուլիս 22,2021 18:45

Բաքվի ծանր հանցագործությունների դատարանում այսօր շարունակվել է 13 հայ ռազմագերիների դատավարությունը:

Դատական նիստի ընթացքում ելույթ է ունեցել դատախազը, որն առաջարկել է մեղադրյալների վրայից հանել մի քանի մեղադրանք (այդ թվում ահաբեկչություն, ձեռնարկությունների, հաստատությունների կամ կազմակերպությունների վրա հարձակում): Փոխարենը նա պահանջել է հայ գերիներին մեղավոր ճանաչել սահմանի անօրինական խախտման և անօրինական ճանապարհով զենք ձեռք բերելու  և շրջանառելու մեջ և նրանցից յուրաքանչյուրին դատապարտել 7 տարվա ազատազրկում:

Փաստաբաններն իրենց խոսքում կոչ են արել դատարանին արդարացնել մեղադրյալներին, որոնք իրենց վերջին խոսքում նշել էին, որ հավաքում են արդար դատավճռին:

Դատարանն անցել է խորհրդակցական սենյակ դատավճիռ կայացնելու:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031