Aravot.am-ի տեղեկություններով, Վրաստանի մի շարք քաղաքացիների ՀՀ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչությունից (ԱՎՎ) տրվել են ՀՀ քաղաքացու անձնագրեր, ընդ որում, նրանցից ոմանք հաշվառված չեն եղել ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում:
ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ից այս տարվա հուլիսի 18-ին ստացված գրությամբ հայտնել էին, որ ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ից ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն էին ուղարկվել 2020-2021թթ. ընթացքում ՀՀ Նախագահի հրամանագրով ՀՀ քաղաքացիություն ստացած եւ ՀՀ քաղաքացու անձնագրով փաստաթղթավորված Վրաստանի 528 քաղաքացիների տվյալները` զինվորական հաշվառման կանգնած լինելու հանգամանքը ճշտելու համար:
Ըստ ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունից ստացված պատասխանի, պարզվում է, որ ցուցակում ընդգրկված անձանցից 76-ը հաշվառված չեն ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայությունում, սակայն ՀՀ ոստիկանության ԱՎՎ-ից ստացել են ՀՀ քաղաքացու անձնագրեր` ներկայացնելով ՀՀ քաղաքացու անձնագրի տրման վերաբերյալ դիմում և անձնական հաշվառման քարտ, որոնց վրա առկա է զինվորական հաշվառման կանգնելու վերաբերյալ համապատասխան նշում:
Մասնավորապես, ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն այս տարվա հուլիսի 21-ին կատարված համապատասխան հարցմանը ստացվել է պատասխան, որ ցուցակում ընդգրկված Կարեն Խ.-ն (հաշվառված է Վրաստան, ք.Ախալքալաք) ՀՀ ՊՆ Զ և ԶՀ ծառայության հաշվառումներով չի անցնում: Ներկայումս կատարվածի առնչությամբ նյութեր են նախապատրաստվում:
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ