Ռուսաստանը մտահոգությամբ է ընդունում հայ-ադրբեջանական սահմանին լարվածության ցանկացած դրսևորում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Իհարկե, մենք մտահոգությամբ ենք ընդունում հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում լարվածության սրման ցանկացած դրսևորում: Եվ, իհարկե, դա չափազանց բացասաբար է անդրադառնում տարածաշրջանի դրության վրա և չի նպաստում Ադրբեջանի ու Հայաստանի միջև երկխոսության կարգավորմանը, հանգեցնում է երկու երկրների բնակչության շրջանում անարդարացի կորուստների»,- ասել է Զախարովան:
Նա նաև ցավակցություն է հայտնել սահմանին հայ զինծառայողի մահվան կապակցությամբ և շուտափույթ ապաքինում է մաղթել հակամարտության ընթացքում բոլոր տուժածներին:
Ըստ Զախարովայի՝ Ռուսաստանը հույս ունի, որ շուտով կմեկնարկեն Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններ սահմանազատման վերաբերյալ, և պատրաստ է աջակցություն ցուցաբերել այդ հարցում:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ