«Դա խոչընդոտ չէ իրենց կողմից իրենց մանդատները ստանալու համար»,- լրագրողների հարցին՝ ինչպե՞ս է կարգավորվելու կալանավորված պատգամավորների մանդատների ստացման, օրինակ՝ «Հայաստան» դաշինքից Արթուր Սարգսյանի և Մխիթար Զաքարյանի՝ մանդատ ստանալու հարցը, այսպես պարզաբանեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:
Լրագրողների հստակեցմանը՝ այսինքն՝ նրանք ունե՞ն պատգամավորական անձեռնմխելիություն, Տիգրան Մուկուչյանն արձագանքեց. «Մանդատների տալու վերաբերյալ արձանագրություն կազմվեց, և եթե հետևում էիք, նաև նշված պատգամավորների անուններն ընթերցվեցին: Հիշյալ պատգամավորները ևս ստացել են իրենց մանդատները և իրականացնելու են իրենց պատգամավորական գործունեությունը: Իսկ պատգամավորական գործունեության իրականացման եղանակները, ձևերը, ամենը կարգավորվում է այլ օրենսդրությամբ: Այդ հարցերի հասցեատերը ԿԸՀ-ն չէ»:
Տիգրան Մուկուչյանը փաստեց՝ ըստ էության մանդատների տրամադրման իրավական գործընթացը հուլիսի 22-ի ԿԸՀ արտահերթ նիստում տեղի է ունեցել: Իսկ արդեն մանդատների հանձնման եղանակի մասին լրացուցիչ կտեղեկացվի, ինչը տեխնիկական հարց է:
Տեղեկացնենք՝ նորընտիր ԱԺ-ն ունի 107 պատգամավոր, որոնցից 7-ը «Պատիվ ունեմ» խմբակցությունից, 29-ը «Հայաստան» դաշինքից, 71-ը՝ ՔՊ-ից:
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ