Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Իշխանության զավթումը դեռ վերջնանպատակը չէ». Կարինե Նալչաջյան

Հուլիս 22,2021 17:08

«Եթե Երեւանի փողոցներում այդպիսի բան է կատարվում, դա չի կարող վախի մթնոլորտ չստեղծել»,- «Հայելի» ակումբում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը` նկատի ունենալով ոստիկանության ուժեղացված ծառայության իրականացումը մայրաքաղաքում:

«Իսկ վախի մթնոլորտը այսօրվա իշխանություններին պետք է, որովհետեւ իրենք մեր երկրի համար այս մեծ խայտառակությանը հասան հենց վախի, սարսափի մթնոլորտ տարածելու, մարդկանց ահաբեկելու միջոցով: Այո, մարդկանց մի հատված կա, որ այսօր իսկապես վախենում է: Իսկական բռնապետական երկրի դասական պատկեր է, մարդիկ վախենում են իրար հետ խոսել, շշուկով են խոսում: Բայց բոլոր դեպքերում այդ զգացողությունը, որ մեծագույն վտանգ է կախված յուրաքանչյուրի գլխին, մարդկանց մեծ մասը զգում է»,-ասաց հոգեբանը:

«Վախի հոգեբանությունը շատ հետաքրքիր է… Շատ հաճախ մենք կարող ենք տեսնել մարդկանց կողմից թվացյալ խիզախ արարքներ, որոնց ակունքները ներքին խորքային վախի մեջ են… Մենք տեսնում ենք, որ տարիների ընթացքում վախի մթնոլորտը գնալով ուժեղացավ, եւ մենք հիմա ամեն օր հանդիպում ենք ահաբեկելու կոնկրետ դեպքերի, օրինակ` մուրճ տեսանք… Հեղափոխություն արեցին, եկավ (Նիկոլ Փաշինյանը-Գ.Հ.) իշխանության, ժողովրդին խաբեցին ու հասան իրենց նպատակին:

Ո՞րն է իմաստը, որ իշխանությունը զավթելուց հետո Փաշինյանը մտնում է ուղիղ եթեր եւ սկսում է ահաբեկող բաներ ասել: Այստեղ պետք է հասկանանք, որ զուտ իշխանատենչություն, միայն աթոռներ գրավելու նպատակը դեռ ամբողջը չէ իրենց համար: Իրենք ունեին նաեւ այլ նպատակներ… Հասկացանք, բյուջե եք ուտում, մարդկանց խաբում եք, էլի ինչո՞ւ եք սպառնում, վախի մթնոլորտ ու խզում առաջացնում հասարակության մեջ` սեւ, սպիտակ, սատանաներ, չգիտեմ ինչ… Այսինքն՝ հասկանում ես, որ իշխանության զավթումը դեռ վերջնանպատակը չէ… Այս մարդիկ դեռ անելիք ունեն` վախի մթնոլորտ տարածելով: Մթնոլորտը պետք էր ստեղծել, թե չէ կարող էին նստել ու վայելել… Այսինքն՝ աթոռները գրավելն ինքնանպատակ չէր, անելիք կար»,-ասում է Կարինե Նալչաջյանը:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031