Ապօրինի ծառահատման հերթական դեպքն են բացահայտել Կապանի ոստիկանները: Համայնքային ոստիկանության բաժանմունքի և պարեկապահակետային ծառայության աշխատակիցները Կապան-Երևան ճանապարհին կանգնեցրել են փայտանյութով բարձված «ԿամԱԶ» մակնիշի մեքենա:
Վարորդը ներկայացրել է 14 խորանարդ մետր ընկուզենու փայտանյութի ձեռք բերման և տեղափոխման փաստաթղթեր, որոնց մի մասը ժամկետանց էր, մյուս մասը` կասկածելի: Բացի այդ, անզեն աչքով էլ երևում էր, որ փայտանյութը ավելի շատ էր:
Փայտանյութով մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք. հայտնաբերվել է շուրջ 25 խորանարդ մետր ընկուզենու փայտանյութ:
Գրություն է ուղարկվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժին: Հանգամանքները պարզվում են:
Կարդացեք նաև
Հուլիսի 19-ի կեսգիշերին ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողները Դսեղ գյուղի հանդամասերից մեկում ստուգման նպատակով կանգնեցրել են առանց համարանիշերի «ՈւԱԶ» մակնիշի մի մեքենա։
Մեքենայում հայտնաբերվել է 2 խմ փայտանյութ, ինչի օրինականության վերաբերյալ Դսեղի բնակիչ, 25-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Ըստ վարորդի՝ Դսեղի հարակից անտառից բենզասղոցով հատել էր կանգուն կաղնի և փայտանյութը տեղափոխում էր տուն։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բենզասղոցը հայտնաբերվել է։
Նշանակվել է մասնագիտական ստուգում։
ՊՊԳՎ Սիսիանի պահպանության բաժնի ոստիկանները ևս ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն