Լրահոս
Օրվա լրահոսը

Արտերկրից ֆինանսավորվող լրատվամիջոցների համար Թուրքիայում նոր կարգավորումներ կլինեն

Հուլիս 22,2021 15:50

Ermenihaber. Թուրքիայի նախագահականի տեղեկատվական վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը հայտարարել է, որ այլ երկրներից կամ արտասահմանյան ֆոնդերից ֆինանսավորվող լրատվական կազմակերպությունների գործունեությունը վերահսկելու նպատակով նոր կարգավորումներ են լինելու:

Ալթունը, անդրադառնալով ԱՄՆ-ում գործող մի հիմնադրամի կողմից Թուրքիայում լրատվամիջոցներ ֆինանսավորելու մասին վերջին օրերին շրջանառվող խոսակցություններին, ասել է, որ իրենք շատ մոտիկից հետևում են այդ պնդումներին ու ավելացրել. «Մենք թույլ չենք տա նոր քողարկումներ օգտագործող հինգերորդ շարասյան գործունեությունը»:

Ալթունը հայտարարել է, որ օտար պետությունների ու ֆոնդերի կողմից Թուրքիայում լրատվամիջոցների ֆինանսավորումը չի կարող կապված չլինել որոշ պետությունների ղեկավարների՝ Թուրքիայի քաղաքականությանը ձև տալու ցանկությունների ու նպատակների հետ:

«Ակնհայտ է, որ օտար պետությունների ու հիմնադրամների ֆինանսավորմամբ մեր երկրում գործունեություն ծավալող լրատվական կազմակերպությունների մասով կարգավորման կարիք կա: Այդպիսի կարգավորման օրինակ կա ԱՄՆ-ում, որտեղ արտաքին ֆինանսավորմամբ գործող լրատվամիջոցները 6 ամիսը մեկ անգամ ԱՄՆ-ի իշխանություններին մանրամասն հաշվետվություն են ներկայացնում իրենց գործունեության վերաբերյալ: Թուրքիայում նույնպես նույն կարգավիճակով այլ պետություններից ուղղակի ֆինանսավորում ստացող տարբեր մեդիա կազմակերպություններ կան»,- ասել է Ալթունը և ավելացրել, որ ամենասեղմ ժամկետներում կավարտեն դրանց գործունեությունը համակարգող նոր կարգավորումների մշակման աշխատանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031