Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի ֆեյսբուքյան գրառումը
Զինվորի Տան և Aznavour Foundation-ի համատեղ ծրագրի շրջանակում ֆինանսավորվում են վիրավոր զինվորների բիզնես ծրագրերը՝ հնարավորություն տալով տղաներին դրամաշնորհի շրջանակում հիմնել իրենց գործը, ստեղծել եկամտի կայուն աղբյուր:
Առաջին փուլով ֆինանսավորվել է 7 ծրագիր՝ ընդհանուր 14 000 000 դրամ բյուջեով:
Մեր տղաներն իրենց բիզնես հմտությունները կփորձեն ամենատարբեր ոլորտներում՝ ժապավենների և քուղերի արտադրությունից մինչև ֆոտոստուդիայի հիմնում, փայտամշակման արհեստանոցից մինչև սառնարանային տնտեսություն:
Կարդացեք նաև
Ծրագիրը շարունակական է. հաջորդ փուլերին ևս ֆինանսավորվելու են վիրավոր զինվորների լավագույն բիզնես ծրագրերը: