Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու ՝ 33-ամյա Կարեն Պողոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում ՀՀ «Քրեական օրենսգրքի» 34-104-րդ հոդ. 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (սպանության փորձ՝ երկու կամ ավելի անձանց շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և 235-րդ հոդ.-ի 1-ին մասի (Ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը)՝ մեղադրանքով:
Հիշեցնենք, որ հուլիսի 13-ին Կարեն Պողոսյանի եւ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու՝ Տիգրան Խաչատրյանի միջեւ առաջացած վիճաբանությունը վերածվել էր ծեծկռտուքի, հնչել են կրակոցներ, կան տուժածներ։