Այսօր Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության անդամներին:
Մարզպետ Հայկ Ղալումյանը ողջունել է նրանց, շնորհակալություն հայտնել մարզում ծավալած գործունեության համար:
Հանդիպման ընթացքում Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) թիմը Հայկական Կարմիր Խաչի Ընկերության Տավուշի մասնաճյուղի հետ համատեղ ներկայացրել են վերջին տարիներին Տավուշի մարզի 15 սահմանամերձ համայնքների նախակրթարանների և միջնակարգ դպրոցների ապահով սենյակների պահպանման պայմանների գնահատման արդյունքները։ Մասնակիցները կարևորել են համապատասխան կառույցների միջև աշխատանքների համակարգումը, որպեսզի համագործակցությունը նպաստի ապագա աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։
Այնուհետև համաձայնություն է ձեռք բերվել, որ խնդիրների լուծումների հետևողականությանը կհետևեն ԿԽՄԿ-ի Ուսման Հասանելիության համակարգողը և մարզպետարանի համապատասխան ոլորտի ներկայացուցիչները։
Տավուշի մարզպետարան