Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խնդրահարույց է, թե նոր ծնված երեխայի համար նպաստի վճարումը որերորդ երեխայի համար պետք է նշանակվի. ՄԻՊ

Հուլիս 22,2021 12:04

Երեխայի ծննդյան միանվագ նպաստի նշանակման հարցում արձանագրվել են խնդիրներ, որոնք կապված են ծնողների նկատմամբ տարբերակված մոտեցմանն առնչվող օրենսդրական փոփոխությունների հետ:

Այսպես, խնդրահարույց է այն, թե նոր ծնված երեխայի համար նպաստի վճարումը ընտանիքում որերորդ երեխայի համար պետք է նշանակվի: Չնայած օրենսդրորեն փոփոխություններով հարցին լուծում է տրվել, այնուամենայնիվ, առկա են գործնական խնդիրներ:

Մասնավորապես, փոփոխությունը սահմանում է, որ ընտանիքում նոր ծնված երեխայի հերթական թիվը (կարգաթիվը )որոշելիս հաշվի են առնվում նպաստի համար դիմելու օրվա դրությամբ նորածին երեխայի ծնողից սերված երեխաները և զավակները, եթե նոտարական ակտով հաստատված է նոր ծնված երեխայի քույրեր- եղբայրների՝ ծնողի խնամքի տակ լինելու փաստը:

Այն դեպքում, երբ նոր ծնված երեխայի ծնողների ամուսնությունը գրանցված չէ կամ ամուսնությունը գրանցված է նոր ծնված երեխայի ծնվելու օրը կամ դրանից հետո, իսկ հայրությունը ճանաչված է, ապա կենսաթոշակային մարմին դիմումի հետ միաժամանակ պետք է ներկայացվի նոտարական ակտով հաստատված նոր ծնված երեխայի՝ ծնողի խնամքի տակ լինելու փաստը:

Բողոքները վկայել են, որ պրակտիկայում նոտարները նման գործարք կատարելուց հրաժարվում են կամ հաստատում են ոչ պատշաճ փաստաթուղթ:

Որպես խնդրի այլընտրանքային լուծում՝ առաջարկվում է մյուս ծնողի կողմից հայտարարություն ներկայացնել իրենից սերված երեխաների բնակության վայրի և խնամք չիրականացնելու մասին: Սակայն բողոքների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ամուսնալուծված ծնողները խուսափում են նման հայտարարություն ներկայացնելուց:

Ընտանիքում ծնված երեխաների կարգաթիվ սահմանելու նպատակը, ըստ էության այն է, որ տրամադրվող սոցիալական ապահովության միջոցը ծառայի ընտանիքի բազմազավակությամբ պայմանավորված կարիքներին, ինչպես նաև խթանիչ ազդեցություն ունենա: Հետևաբար, նոր ծնված երեխայի ծննդյան միանվագ նպաստի իրավունքը պետք է ձեռք բերվի՝ հաշվի առնելով նոր ընտանիքում փաստացի խնամվող երեխաների քանակը և դրա համար պետք է ներդրված լինեն և կիրառվեն արդյունավետ մեխանիզմներ: Ուստի, Մարդու իրավունքների պաշտպանն առաջարկում է ապահովել այնպիսի լուծումներ, որոնք անհարկի դժվարություններ չեն առաջացնի ծնողների համար:

Մանրամասները՝ տարեկան հաղորդման մեջ:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031