Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Տարածաշրջանում բոլորն ինտենսիվ մարտական պատրաստությունների մեջ են, իսկ մենք շարունակում ենք ապավինած մնալ ռուսների հետ ունեցած մեր ռազմական գործընկերությանը՝ նույնիսկ այդ ուղղությամբ որևէ էական քայլ չնախաձեռնելով». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

Հուլիս 22,2021 11:41

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԿԱ՞

Հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը մեկ տասնյակից ավելի երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Վրաստանի, Էստոնիայի, Լատվիայի, Լիտվայի, Գերմանիայի, Անգլիայի, Լեհաստանի, Ռումինիայի, Ուկրաինայի, Իտալիայի, Թուրքիայի, Ադրբեջանի մասնակցությամբ Վրաստանում կանցկացվի «Աշխույժ ոգի» («Agile Spirit 2021») զորավարժությունը։

Կմասնակցի ավելի քան 2,5 հազար զինվորական։ Կոնտինգենտի գերազանց մասը՝ շուրջ 1600 զինվոր ու սպա, ներկայացնելու են Վրաստանի ազգային գվարդիան, ամերիկյան ծովային հետևակը։ Զորավարժությունների նպատակը ԱՄՆ-ի, Վրաստանի, ՆԱՏՕ-ի ու տարածաշրջանային նրա գործընկերների օպերատիվ, պրոֆեսիոնալ, մարտական պատրաստվածության բարձրացումն է։ Օրեր առաջ էլ տեղեկացրել էինք, որ ընթացիկ տարվա հոկտեմբերի սկզբներին Թուրքիան, Ադրբեջանը, Վրաստանը նախատեսել են առավելագույնս մարտական իրավիճակին մոտեցված «Հավերժություն» զորավարժությունը։

Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանում, մեր մերձ հարևանությամբ, բոլորն ինտենսիվ մարտական պատրաստությունների մեջ են, իսկ մենք շարունակում ենք ապավինած մնալ ռուսների հետ ունեցած մեր ռազմական գործընկերությանը՝ նույնիսկ այդ ուղղությամբ որևէ տեսանելի, էական քայլ չնախաձեռնելով։ Ավելին, մոռացած թե՛ բանակի կռացած մեջքի շտկման, թե՛ մարտական ոգու և պատրաստվածության բարձրացման մասին՝ զբաղվում ենք միայն անհասկանալի կադրային տեղաշարժերով ու նշանակումներով։

Իսկ առհասարակ տպավորությունն այնպիսին է, որ կորցնելով դիմադրողականությունը՝ Հայաստանը պարզապես վերածվել է ազգային շահեր, արժանապատվություն և գաղափարախոսություն չունեցող պետության։ Նաիրյան մեր հինավուրց, քրիստոնեական երկիրը փաստացի անհետանում է աշխարհի քաղաքական քարտեզից, դադարում է գոյություն ունենալուց, և այդ փաստն իրավական ձևակերպում է ստանալու Ադրբեջանի հետ առաջիկայում կնքվելով պայմանագրով։

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031